«Նրան «շտապօգնությունն» է փրկել». Լեոնիդ Յակուբովիչը մանրամասներ է հայտնել Դմիտրի Դիբրովի նոպայից
Լեոնիդ Յակուբովիչն օգնություն է ցուցաբերել ու փրկել Դմիտրի Դիբրովին, երբ հեռուսահաղորդավարը մոսկովյան «Հոկտեմբեր» կինոթատրոնում իրեն վատ է զգացել Եգոր Կոնչալովսկու «Լուսնի վրա» ֆիլմի պրեմիերայի ընթացքում։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով ականատեսների խոսքերը։
Պարբերականի տեղեկություններով՝ երբ Դիբրովի ինքնազգացողությունը վատացել է, Յակուբովիչն արագ արձագանքել է. խնդրել է սրբիչներ բերել ու շտապօգնություն կանչել։ Բացի այդ՝ նա գործընկերոջը հիվանդանոց է ուղեկցել։
«Խնդրում եմ ձեզ։ Նրան «շտապօգնությունն» է փրկել, իսկ մնացած ամեն բան նշանակություն չունի»,- իրավիճակը մեկնաբանել է Յակուբովիչը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դմիտրի Դիբրովին շտապ հոսպիտալացրել են։ Telegram-յան «112» ալիքի տեղեկությունենրով՝ նրա մոտ էպիլեպսիայի նոպա է գրանցվել։ Սակայն հեռուստահաղորդավարի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում այս ախտորոշման մասին տեղեկատվությունը չի հաստատել։