Հայաստանում բժշկության և անասնաբուժության համակարգը վաղուց գտնվում է ԱՄՆ հսկողության տակ. փորձագետ
Հայաստանում բժշկության եւ անասնաբուժության համակարգը վաղուց գտնվում է ԱՄՆ հսկողության տակ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգորի Գրիգորյանը:
Նա նշեց, որ պետությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի այդ ոլորտները վերադարձնի իր հսկողության տակ, քանի որ դրանք, ըստ էության, ենթակա են ԱՄՆ-ին: «Նշված ուղղություններով ամերիկամետ քաղաքականությունը Հայաստանում ընթանում է դեռեւս 2008 թվականից, սակայն նախկինում դա թաքցվում էր: Իսկ այժմ նոր իշխանությունները բացահայտ քաղաքականություն են վարում՝ ի շահ ԱՄՆ-ի»,- ասաց Գրիգորյանը:
Փորձագետը ենթադրեց, որ հենց դրանով եւ բացատրվում այն, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցի շրջանակում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կենսալաբորատորիաների հարցով պայմանագիր չի կնքվել: «Խմբավորումը, որը բռնագրավել է իշխանությունը, գնում է Վրաստանի եւ Ուկրաինայի բռնած նույն ուղով»,- նշեց նա:
Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանում բացահայտ թաքցնում են խոզերի հիվանդությունների հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունը, իսկ անասնաբուժությամբ զբաղվող կազմակերպությունները անհասկանալի դեղեր են կիրառում: «Նման իրավիճակ է նաեւ բժշկական պատվաստումների դեպքում: Մարդիկ փաստացի չգիտեն, թե ինչ նպատակով են իրենց պատվաստում»,- եզրափակեց նա: