Վոլգոգրադում հրդեհ է բռնկվել հայկական եկեղեցու կողքին, կա զոհ
Վոլգոգրադի Ձերժինսկու շրջանում հայկական եկեղեցու տարածքում «Հաուս պարկ» առեւտրազվարճալիքների համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Հրդեհի ժամանակ զոհվածի ինքնությունը պարզվում է:
Շինարարական վագոնում, որտեղ փետրվարի 18-ի առավոտյան տեղի էր ունեցել հրդեհ, գտել են անհայտ տղամարդու մարմին:
«Զոհվածի մարմինը վագոնի ներսում էր եւ հայտնաբերվել է այն բանից հետո, երբ կրակն ամբողջությամբ մարվել է,- V1.RU կայքին ասել են ականատեսները: - Հիմա դեռեւս դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները»:
Ռուսաստանի ԱԻՆ Վոլգոգրադի մարզի Գլխավոր վարչության մամուլի ծառայության տեղեկություններով՝ հայկական եկեղեցու շինհրապարակում հրդեհը չեզոքացվել է 10:21-ին:
Նշենք, որ Ձերժինսկու շրջանում եկեղեցու կառուցման որոշումը ընդունվել էր 2012 թվականին: Հայերի պնդմամբ՝ նոր եկեղեցին անհրաժեշտ էր, քանի որ Սուրբ Գեւորգ եկեղեցում հավատացյալները ստիպված էին աղոթել փողոցում: