Անկարայում լիցեյում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել
Անկարայի Էթիմեսգուտ թաղամասում գտնվող լիցեյում կրակոցների հետեւանքով երկու մարդ է տուժել, ուսանողները տարհանվել են շենքից, հայտնում է Անկարայի նահանգապետի վարչակազմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկարայի Վելի Բեկդաշի անվան Անատոլիական լիցեյի պահակ Մուրատ Էքինջին դեռեւս անհայտ դրդապատճառով ատրճանակից կրակել է ուսումնական հաստատության տնօրեն Շերաֆեթին Ալի Գյուրյուլերի վրա, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել: Լիցեյի ուսանողներն հաջողությամբ տարհանվել են շենքից»,- ասվում է Անկարայի նահանգապետի կայքում:
Ըստ իշխանությունների տեղեկությունների` վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սկսվել է հետաքննություն: