Կրծքի վիրահատությունից հետո Լերա Կուրդյավցևան հանրությանն է ներկայացել հայ դիզայների կիպ զգեստով
48-ամյա հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան, որը մի քանի շաբաթ առաջ վիրահատության է ենթարկվել սիլիկոնե իմպլանտները հեռացնելու համար, ցույց է տվել փոխված կուրծքը։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են շիկահեր գեղեցկուհու Instagram-յան պաշտոնական էջում, նա պատկերված է Սերգեյ Լազարեւի հետ։ Ժպտացող Կուդրյավցեւայի կուրծքը բացարձակապես «հարթ» տեսք ունի, ինչը կտրուկ տարբերվում է նրանից, թե ինչպիսին էր նա նախկինում։
«Սերգեյ Լազարեւի հետ Գերմանիայում վարեցինք «Տարվա երգը»։ Շնորհակալություն հանդիսատեսին։ Իրականում դուք ավելի գրկաբաց եք ու ուրախ։ Լավ էր։ Այս անհավանական գեղեցիկ զգեստը՝ Anais by Saakian-ի, շնորհակալություն»,- լուսանկարը մակագրել է «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման վարողը։
Գրառումը՝ այստեղ:
«7Days»-ի հաղորդմամբ՝ լուրջ վիրահատության ենթարկված Կուդրյավցեւան վերադարձել է մասնագիտական գործունեությանը եւ դեռ երեք շաբաթ առաջ սկսել է հայտնվել միջոցառումներին, սակայն միայն հիմա է որոշել կիպ զգեստ կրել։ Հագուստը թույլ է տալիս գնահատել, թե վիրահատական միջամտությունից հետո ինչպես է փոխվել հեռուստահաղորդավարուհու կուրծքը։
Լերայի արտաքինի վերաբերյալ օգտատերերի կարծիքները երկու մասին են բաժանվել։ Մեծ մասը կարծում է, որ Կուդրյավցեւան հրաշալի տեսք ունի, սակայն գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք քննադատել են նրան։