Վենսան Քասելի երիտասարդ կինը նկարահանվել է բիկինիով
Վենսան Քասելի երիտասարդ կինը՝ 22-ամյա Թինա Կունակին, շարունակում է լուսանկարներ հրապարակել Ռիո դե Ժանեյրոյի հանգստից։ Ամեն անգամ 53-ամյա ֆրանսիացի դերասանի կնոջ լուսանկարներն ավելի ու ավելի «թեժ» են դառնում։
Աստղն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է արմավենու տակ՝ սեւ բիկինիով։ Մոդելը չի մեկնաբանել հրապարակումը։
Թինա Կունակիի երկրպագուները հիացել են հրապարակված հյութալի լուսանկարով։ Նրանք բարձր են գնահատել կուռքի կազմվածքն ու տեսքը։