ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության նախկին գործակալը ազատազրկվել է 6 տարի ժամկետով մաքսանենգության համար
ԱՄՆ Սահմանային ծառայության նախկին գործակալը, որը խոստովանել է, որ ներգրավված է եղել թմրանյութերի մաքսանենգության մեջ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, հաղորդում է Fox News-ը:
Թուքսոնի դաշնային դատարանը մեղադրել է 50-ամյա Խոսե Անտոնիո Հանեցին թմրանյութեր պահելու եւ կոռուպցիայի մեջ:
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Յանեցին կատարել աշխատավարձի հետվճար ավելի քան 340 000 դոլարի չափով, քանի որ սահմանային պարեկային ծառայությունում աշխատելու ընթացքում նա գործել է մաքսանենգների հետ:
Ըստ Արիզոնա նահանգի դատախազության հայտարարության՝ Սահմանային պարեկային ծառայությունում աշխատելու ընթացքում Յանեցն օգնել է մաքսանենգներին սահմանից այն կողմ անցկացնել հազարավոր կգ մարիխուանա եւ ստացել է կաշառք ավելի քան 16 000 դոլարի չափով:
Սահմանային ծառայության նախկին գործակալը հայտնվել է տեսադաշտում, երբ մաքսանենգներից վերցրել եւ տեղափոխել է մարիխուանայով խոշոր փաթեթներ: