ՌԴ Գլխավոր Դատախազությունում սկսվել է մասշտաբային կադրերի մաքրում հայկական լոբբիից
ՌԴ Գլխավոր Դատախազությունում երեկ կեսօրին սկսվել են մասշտաբային ազատումներ պաշտոններից, որոնք հարվածել են հիմնականում հայկական թևին: Վերջիններս երկար տարիներ դիմում էին ամենատարբեր ապօրինությունների, զգում իրենց անձեռնմխելի, քանի որ նրանց հովանավորն էր կառույցի նախկին ղեկավար Յուրի Չայկան, հաղորդում է gradator.ru կայքը՝ հղում կատարելով csmi6.ru-ին:
Նոր Գլխավոր դատախազը՝ Իգոր Կրասնովը, հաստատակամորեն սկսել է մաքրել շարքերը վերը նշված անձանցից: Հերիք է միայն ուշադրություն դարձնել այն անուններին, որոնք հեռացվել են ղեկավարող պաշտոններից, որպեսզի հասկանալի լինի, թե որ հայ կարկառուն դեմքերի ձեռքում էր ՌԴ Դատախազությունը:
Երկու օրում ղեկավարող պաշտոններից ազատվել է մոտ 20 մարդ:
ՌԴ Դատախազության հայ կարկառուն ներկայացուցիչներից էր Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ օրենքների կատարման վերահսկման վարչության պետ Գեորգի Ավագումյանը: Իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել նաև Յուրի Կարապետյանը, Մնացական Սարկիսյանը և սա դեռ ողջ ցուցակը չէ:
Այսպես կոչված հայկական թևը ՌԴ Դատախազությունում կար և դեռ շարունակում է մնալ կոռուպցիոն գործընթացների գլխավոր դերակատարը:
Այսպես, սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել ՌԴ լրատվամիջոցնեին, ընդհուպ մինչև այն, որ իրենց պաշտոնները լքող հայերը դեռ փորձում են ամեն կերպ կառչել այդ պաշտոններից՝ ամենատարբեր մոտեցումներ փնտրելով Կրասնովի հանդեպ:
Դատախազությունում հիմնական կարկառուն դերակատարը հայկական թևում Ավագումյան Կամո Կիմովիչն է, ով քողարկվում է ՀՀ Գլխավոր Դատախազի ներկայացուցիչը ՌԴ-ում լինելու փաստով : Այս հասարակական աշխատանքը ոչ մի լիազորություն ինքնին չունի, սակայն թույլ է տալիս անհատապես շփվել երկու երկրների Դատախազությունների ներկայացուցիչներ հետ: Ավելին, Կամո Կիմովիչը շատ մեծ հաջողությունների է հասել ավտոմոբիլային բիզնեսում, հանդիսանալով «Ավիլոն» ընկերության հիմնադիրը, որն էլ «Mercedes-Benz և «Maybach» ընկերությունների ռուսաստանյան մասնաճյուղերի հիմնական մատակարարն է: Այս ամբողջ ընթացքում նա միլիարդների հասնող պայմանագրեր է կնքել՝ մատակարարելով ՌԴ Դատախազությանը վերը նշված մակնիշների ավտոմեքենաներ:
Նման անձի գտնվելը Պետհամակարգում շատերին էր ձեռնտու, քանզի նա հանդիսանում էր միջնորդ շատ ու շատ վիճահարույց և, կարելի է ասել, կրիմինալ հարցերում: