Հազարավոր մարդիկ մասնակցել են Ճապոնիայում «մերկ փառատոնին» (Լուսանկար)
Չնայած ցուրտ եղանակին՝ հազարավոր մարդիկ մասնակցել են «մերկ փառատոնին» Ճապոնիայի Հոնսյու կղզում, հաղորդում է CNN-ը:
Փառատոնին մասնակցել է շուրջ 10 000 տղամարդ: Այն անցկացվում է յուրաքանչյուր փետրվարի երրորդ շաբաթ օրը Սայդոյձի տաճարում:
Քայլերթ-փառատոնի օրը մասնակիցները ծածկում են միայն կոնքի հատվածը ժապավեններով (ֆունդոսի) եւ կրում են սպիտակ գուլպաներ (տաբի):
Տոնը նվիրված է պտղաբերությանն ու բարգավաճմանը, եւ սկսվում է տեղական ժամանակով 15:20-ի շրջանում:
Այսօր նրանք ընկղմվում են սառը ջրի մեջ. այդ ծիսակարգը խորհրդանշում է հոգիների մաքրումը: