Ադրբեջանը հավատարիմ է բանակցություններին․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը հավատարիմ է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններին։ Այս մասին նա ասաց Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների ժամանակ։
Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում են արդյոք կողմերը դիմել ՄԱԿ Միջազգային դատարան, Ալիեւը նշեց․ «Մենք չենք կորցնում հույսը, որ կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանի նոր մոտեցման արդյունքում բանակցությունները լիովին տապալվեն, գուցե մենք դիտարկենք նաեւ այդ տարբերակը»։