Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է առաջին շոկոլադե աղանդերի բաղադրատոմսը
Մեծ Բրիտանիայում Լեսթերի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սառը շոկոլադե աղանդերի ամենահին բաղադրատոմսը:
Այն հայտնաբերվել է դուքս Սենդվիչի գրառումներում, որոնք վերաբերում են 1668-ին՝ գրեթե 100 տարի առաջ այն բանից, երբ նրա թոռը որոշեց պապի պատվին անվանակոչել բուտերբրոդը: ԵՎ 28 տարի անց այն բանից հետո , երբ Մեծ Բրիտանիայում հայտնվեց առաջին շոկոլադը:Բաղադրատոմսում ներառված էին շոկոլադ, սառույց, աղ և թթված կաթ: Դա հասարակության ոչ բոլոր խավերին էր հասանելի:
Բացի այդ, ըստ դուքսի գրառումների՝ բրիտանացիները կարծում էին, որ շոկոլադը առաջացնում է անքնություն և թութք: Սակայն, ինքը ' դուքսը հաղթահարել է վախը, երբ սառը շոկոլադից հետո խմել է նաև 4 բաժակ տաք շոկոլադ: