Լուսինե Թովմասյանի եւ ամուսնու լուսանկարը ձմեռային հանգստից
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու` Արթուրի հետ։ Զույգը վերջին օրերին հանգիստն անցկացնում է Իտալիայում։ Կադրերն արվել են գեղեցիկ, ձյունածածկ բնապատկերի ֆոնին, զույգը ձմեռային տաք հագուստով է։ Ջերմ հրապարակմանը կից գեղեցկուհին գրել է․ «Ընդմիշտ իմ Վալենտինը»։