Ամերիկյան ուղևորատար օդանավերին թույլատրել են վերականգնել թռիչքները Պարսից ծոցի երկնքում
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմը (ԴԱՎ) ուղեւորատար օդանավերին թույլատրել է թռիչքները վերականգնել Պարսից եւ Օմանի ծոցերի շրջանում, հայտնում է Associated Press-ը:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի եւ Օմանի օդային տարածքին:
ԴԱՎ-ն իր որոշումը պատճառաբանել է «Իրանի ռազմական դիրքորոշման ապաէսկալացիայով», որի շնորհիվ նվազել է ամերիկյան քաղաքացիական ավիացիայի գործողությունների համար սպառնալիքը:
«Գոյություն ունի այն բանի բավականին ցածր ռիսկ, որ ռազմական սխալները կամ Իրանի ոչ ճիշտ նույնականացումը կարող է ազդել Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքում ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի գործողությունների վրա»,- նշված է ԴԱՎ հայտարարության մեջ: