Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հետքերով․ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը արձակուրդ են խնդրել
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Եղիսաբեթ II -ից արձակուրդ են խնդրել, գրում է Exspress-ը: Բուքինգհեմյան պալատում լրջորեն վախենում են, որ զույգը չհետեւի Մեգան Մարքլի եւ Հարիի վատ օրինակին: Վերջիններս 2019 թվականի վերջին հրաժարվել են թագավորական տիտղոսներից ու արտոնություններից եւ մեկնել են Կանադա։
Աղբյուրները պնդում են, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին երջանիկ են, որ հեռու են մնացել մամուլի աղմուկից: Այս պահին սիրահարված ամուսինները վայելում են ազատությունը կանադական Վանկուվեր քաղաքում։ Մեգանը շարունակում է զբաղվել յոգայով եւ լրջորեն տրվել է խոհարարությանը։ Զույգը հաճախ է որդու՝ Արչիի եւ շների հետ զբոսնում այգում:
Բրիտանացիները գուշակում են, թե արդյոք Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը կհետեւեն «փախուստի դիմած» Մեգանի եւ Հարիի օրինակին եւ ընտանեկան հանգիստ կյանքը կնախընտրեն պալատից:
Թվում է, թե դեռ անհանգստանալու ոչինչ չկա։ Թագավորական զույգը Եղիսաբեթ երկրորդից միայն կարճաժամկետ արձակուրդ է խնդրել։ Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը ցանկանում են միայն մի քանի օրով հեռանալ պալատից եւ ապրել Սենդրինգեմի իրենց տանը: