Քիմի նոր կերպարը շքեղ է, միայն Քանյեն ակնհայտորեն դժգոհ է (Լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը, ինչպես հայտնի է, սիրում է ցույց տալ իր մարմնի գեղեցկությունը, միայն նրա 42-ամյա ամուսինը՝ Քանյե Ուեսթը նման ոճը չափազանց արտահայտիչ է համարում։
Քիմն, այնուամենայնիվ, սիրում է յուրովի վարվել եւ Սուրբ Վալենտինի օրը ռեալիթի-շոուի աստղը ցուցադրել է նոր աութֆիթը․ արծաթափայլ զգեստ, որը մինչեւ ազդրեր խորն ու համարձակ բացվածք ունի, խոշոր արեւային ակնոց, մեծ ականջօղեր եւ նրբաճաշակ բարձրակրունկներ։ Աստղը կերպարանք է ընդունել իր զգեստապահարանում նստած։ Նա ցուցադրել է բարակ, արեւայրուք ընդունած ոտքերը մինչեւ ազդր։
Աստղի հանդերձանքը գնահատողներից առաջինը եղել է նրա մայրը՝ Քրիս Ջեները։ «Wow!!! Շքեղ!», - գրել է նա մեկնաբանություններում։ Նրան աջակցել են Քիմի երկրպագուներն ու կրտսեր քույրը՝ 35-ամյա Քլոե Քարդաշյանը։ Բայց Քանյեն լռել է․․․