Լավրովը եւ Պոմպեոն Մյունխենում կարճ հանդիպում են անցկացրել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կարճ հանդիպում են անցկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակության աղբյուրին:
«Մյունխենում կայացել է Լավրովի եւ Պոմպեոյի կարճ հանդիպումը»,- ասել է աղբյուրը:
Լավրովը փետրվարի 14-16-ին մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին: Նախարարի ծրագրում ներառված է ելույթ համաժողովի լիագումար նիստում եւ մի շարք երկկողմ հանդիպումներ: