Թրամփը նշել է, որ կքվեարկեր գեյ նախագահի օգտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքվեարկեր գեյ նախագահի օգտին: Fox News-ի հետ հարցազրույցում նա չի բացառել, որ ամերիկացի ընտրողներն ինչ-որ ժամանակ Սպիտակ տան համար գեյ թեկնածուի են ընտրելու:
Այս հարցն առաջացել է դեմոկրատներից նախագահի թեկնածու, Սաութ Բենդի նախկին քաղաքապետ, բացահատ գեյ Փիթ Բութիջիչի հաջողության շնորհիվ:
«Ես այսպես եմ մտածում: Կարծում եմ՝ կան այնպիսիները, որոնք չէին քվեարկի, բայց ես նրանց թվում չեմ»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով այն, որ Բութիջիչը փրայմերիզների առաջին երկու մրցություններում եզրագծին է հասել՝ առաջ անցնելով ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից եւ սենատոր Բերնի Սանդերսից: