Իտալիա, ձյուն, դահուկներ. Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ (Լուսանկարներ)
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Զույգը վերջին օրերին հանգիստն անցկացնում է Իտալիայում։ Կադրերն արվել են գեղեցիկմ բնապատկերի ֆոնին, զույգը ձմեռային տաք հագուստով է։ «Նվաճելով հոյակապ Դոլոմիտները»,- լուսանկարն անգլերենով մակագրել է Լուսինեն։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն սեւ վերարկու էր կրում, նույն գույնի գլխարկ։ Նա արտահայտիչ շպարով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ամենակարեւորը սիրով վայելեք օրը եւ բաց մի թողեք միմյանց սիրո խոստովանություն անելու առիթը, իսկ ընդհանրապես սիրով ապրելու համար յուրաքանչյուր օրն էլ կարելի է տոն դարձնել»։