Թրամփին չի անհանգստացնում դատախազի քննադատությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհանգստացած չէ իր թվիթերի կապակցությամբ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի մեկնաբանություններով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը, փոխանցում է NPR- ն:
«Նա, ինչպես Ամերիկայի ցանկացած քաղաքացի, իրավունք ունի հրապարակավ արտահայտել իր կարծիքը»,- ասել է Գրիշամը: Նրա խոսքով` Թրամփը «շատ արդյունավետ է օգտագործում սոցցանցերը` ամերիկացի ժողովրդի համար պայքարի նպատակով»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բարը հրապարակային քննադատություն էր հնչեցրել Թրամփի հասցեին՝ հայտարարելով, որ նախագահի թվիթերը արդարադատության նախարարությունում աշխատող դատախազների եւ նրանց վարած գործերի վերաբերյալ «անհնար են դարձնում իմ աշխատանքի կատարումը»: Ըստ նրա` նախագահի թվիթերը արդարադատության նախարարության համար հեղինակության խնդիր են ստեղծել, որը կասկածի տակ է դնում գերատեսչության անկախությունը: