Ռեշետովան առաջին անգամ ցույց է տվել իր ու Տիմատիի որդու դեմքը (Լուսանկարներ)
Ռեփեր Տիմատիի սիրելին Instagram-ում հրապարակել է որդու՝ Ռատմիրի լուսանկարը, որում երեւում է փոքրիկի դեմքը։ Նախկինում Անաստասիա Ռեշետովան նրա դեմքը փակում էր, սակայն հիմա, ամենայն հավանականությամբ, որոշել է, որ տղան բավականաչափ մեծացել է, եւ նրան կարելի է ներկայացնել հանրությանը։
Բացի այդ՝ մոդելը հետեւորդների կարծիքն է հարցրել, թե ում է նման Ռատմիրը։ Հետեւորդները միաձայն հայտարարել են, որ փոքրիկը շատ նման է ավագ քրոջը՝ Ալիսային, միայն թե նրա մազերը մուգ են։ «Չգիտես՝ ինչու, ինձ Ալիսային է հիշեցնում։ Նշանակում է՝ հայրիկի որդին է»,- նշել են օգտատերերը։
Անաստասիա Ռեշետովանն առաջին անգամ մայր է դարձել նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին։ Փոքրիկին Ռատմիր անունն են տվել ի պատիվ Տիմատիի հանգուցյալ ընկերոջ, որն այրվել էր ավտոմեքենայում՝ վթարի ենթարկելով։