ԱՄՆ գլխավոր դատախազը դժգոհել է Թրամփի թվիթներից
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հրապարակային քննադատությամբ՝ հայտարարելով, որ նախագահի թվիթները արդարադատության նախարարությունում աշխատող դատախազների եւ նրանց վարած գործերի մասին «անհնար են դարձնում իմ աշխատանքի կատարումը», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Բարրն այս մասին ասել է ABC News-ի հետ հարցազրույցում մի քանի օր հետո այն բանից, երբ արդարադատության նախարարությունը չեղարկել էր իր դատախազների որոշումը, որոնք հանձնարարել էին Թրամփի վաղեմի ընկեր Ռոջեր Սթոունին դատապարտել 7-ից մինչեւ 9 տարվա բանտարկության: Արդյունքում դատարան էր ուղարկվել նոր հանձնարարական, որում ասվում էր Սթոունի պատիժը մեղմելու անհրաժեշտության մասին:
Ինքը՝ Բարրը քննադատության է ենթարկվել նախարարության գործողությունների պատճառով, եւ նրա կատարած մեկնաբանությունը կարելի է համարել պաշտպանվելու փորձ: Բարրը կառավարության այն անդամների թվում է, որոնք նախագահի հանդեպ առավել չեզոք են, նա համաձայն է գործադիր իշխանության ընդարձակ լիազորությունների վերաբերյալ Թրամփի տեսակետին: