««Հայր մերն...» անգիր չի՝ աղոթք է»․ Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարկել։
Instagram-ում էջում հրապարակված կադրին կից նա խոսել է սիրո եւ ներողամտության մասին՝ գրելով․
««Սեր ու ներողամտություն». Բոլորս գիտենք թե ինչ են նշանակում այս բառերը, բայց արդյոք մենք օգտվում ենք գաղափարից...Ներու՞մ ենք մեր նմանին, սիրու՞մ ենք իրար...
Ինչն ենք համարում արժեք, որպես Քրիստոնյա. Գզվռտոցը՞, հայհոյանքին հայհոյանքներով պատասխանելը՞, դիմացինի պարտությունից ուրախություն ու բերկրանք ապրելը՞, անընդհատ խոսելն ու իրար չլսելը՞, ատելը՞, անիծելը՞, դատելը՞ ... Ինչը՞...
Ինչու՞ չենք կարողանում ապրել ճիշտ հակառակը, որը հավաստիացնում եմ Ձեզ ավելի հեշտ է՝ բարի, կարեկցող, սրտացավ, ներողամիտ, գիտակից ու մարդասեր լինելը... Միթե՞ դժվար է...
Սուրբ ծննդյան, համբարձման ու այլ Քրիստոնեական տոների ժամանակ աստծո նկարը սոց. ցանցեր գցելու փոխարեն հարկավոր է ուղղակի ճիշտ ապրել...
Ու՞մ, ինչ ենք ուզում ապացուցել, մեր կռիվը մերձավորի հետ չէ՝ պռոբլեմները մեր մեջ են ու երբ այն լուծենք սատանան կլքի մեզ, իսկ խնդիրները լուծում կստանան անկասկած...Ոչ մի բան էս կյանքում դեպի լավը չի գնում առանց սեր ու ներողամտություն՝ սա մինչև չհասկանանք մեզ փրկություն չկա...
Հ.Գ. «Հայր մերն...» անգիր չի՝ աղոթք է...»։