Անջելինա Ջոլիի և Էնիսթոնի կռիվը շարունակվում է
Մի քանի օր առաջ ամերիկյան մամուլը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ Ջենիֆեր Էնիսթոնը խուսափել է Անջելինա Ջոլիի հետ միևնույն ինքնաթիռով թռչելուց:
Իսկ հիմա Բրեդ Փիթի նախկին և ներկայիս կանայք հայտնվել են այլ սկանդալի մեջ:
Էնիսթոնը հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր ամենասիրած հյուրանոցը Կալիֆոռնիայում "Sunset Tower"-ն է և ինքը մշտապես այնտեղ է հյուրընկալվում: Իսկ Ջոլին այլ նախասիրություններ ունի. նա նշել է, որ շատ է սիրում "Four Seasons" հյուրանոցը: Այն բանից հետո, երբ Ջոլին և Էնիսթոնը ժամանել են Կալիֆոռնիա, Ջոլին գնացել է ուղիղ "Sunset Tower":
ԱՄՆ ԶԼՄ-ներն անհամբեր սպասում են, թե այս անգամ ինչպես կվարվի Էնիսթոնը:
Հայտնի է միայն, որ այս լուրը զայրացրել է դերասանուհուն: Նա հայտարարել է, որ Ջոլին հատուկ է ընտրել իր սիրած հյուրանոցը: