Մայլի Սայրուսը՝ "Notion" ամսագրի շապիկին
Մայլին դարձել է ″Notion″ ամսագրի նոր դեմքը: Լուսանկարներն այնքան էին դուր եկել ամսագրի խմբագրին, որ նա չէր կողմնորոշվում, թե որ նկարը պետք է լինի ամսագրի շապիկին: Լուսանկարներն արվել են սև-սպիտակ ֆոնի վրա: Չնայած այն բանին, որ Մայլիին վերջերս շատ են քննադատում, երգչուհին շարունակում է աշխատել և բոլորի ուշադրության կենտրոնում լինել: Նա ձեռքերը ծալած չի նստում:
Հենց Մայլիի աշխատասիրության, գեղեցկության շնորհիվ է, որ ամսագրի խմբագրությունը նրա հետ համագործակցելու ցանկություն է հայտնել: