«Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ մամա»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարները
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ջերմ շնորհավորել մայրիկի ծննդյան օրը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհու մայրը պատկերված է նրա փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։ «Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ մամա։ Առողջ լինես ու մեր գլխից անպակաս։ Սիրում ենք քեզ ամբողջ սրտով»,- գրել է նա։ Հրապարակված մյուս լուսանկարում երգչուհին պատկերված է ծնողների հետ։ «Թանկերս»,- լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրում Սիլվան պատկերված էր 6 ամսեկան դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ ու ամուր գրկել էր դստերը։ «Շնորհավոր Միլայի 6 ամսականը», -մեկնաբանությունների հատվածում գրել էր երգչուհին։ Հետեւորդները շնորհավորել էին եւ բազում բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ հղել։