ԵՄ-ն պատրաստ է Թուրքիային ավելի շատ ժամանակ տալ հարկային ռեժիմը փոխելու համար
Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիային լրացուցիչ ժամանակ տրամադրել հարկման ոլորտում ԵՄ պահամնջներին համապատասխան թափանցիկություն եւ հրապարակայնություն ապահովելու համար, որպեսզի չհայտնվի հարկային սեւ ցուցակ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական շրջանակներին:
ԵՄ-ն «քաղաքական պատճառներով» չի ցանկանում Թուրքիային մտցնել հարկային սեւ ցուցակ, գործակալությանն ասել է աղբյուրներից մեկը, ուստի համաձայն է հարկային ռեժիմը փոխելու համար ավելի շատ ժամանակ տալ:
Reuters-ի տեղեկություններով՝ Անկարան պետք է օրենքներ ընդուներ, որոնք թույլ կտային մինչեւ 2019 թվականի վերջը Եվրամիության հետ հարկային տեղեկությունների ավտոմատ փոխանակում կատարել: Երկրորդ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հիմա ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 2020 թվականի վերջը:
ԵՄ հարկային սեւ եւ մոխրագույն ցուցակները ստեղծվել են 2017 թվականին նախորդ տարիների մեծածավալ հարկային սկանդալներից հետեւանքով, ինչպիսին էին «Պանամական դոսյեն» կամ «Լյուքսեմբուրգյան դոսյեն», երբ լրատվամիջոցներ արտահոսք եղավ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների եւ բիզնեսմենների օֆշորային հաշվիվների ու ընկերությունների մասին (դրանք ինչ-որ պատճառով տվյալներ չէին պարունակում ԱՄՆ քաղաքացիների մասին), որոնք օֆշորներն օգտագործել են հարկերից խուսափելու համար:
Ներկայումս սեւ ցուցակում են շարունակում մնալ 8 պետություններ եւ տարածքներ. Ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Գուամը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, Վանուատուն: