ԱՄՆ-ում վայրի եղջերուներին կերակրելու համար կնոջը տուգանել են
Կոլորադոյում վայրի բնության դեպարտամենտի ներկայացուցիչները տուգանել են կնոջը, որը վայրի կենդանիներին գայթակղելով տարել է իր տուն, որպեսզի կերակրի նրանց, եւ այդ ամենը նկարահանել է։
«Դա եսասիրական եւ ոչ էթիկական արարք է։ Արդյունքում դուք չկանխամտածված սպանում եք այդ կենդանիներին, եւ նաեւ ձեզ եք վտանգի ենթարկում»,- հայտարարել է վայրի բնության տարածաշրջանային մենեջեր Մարկ Լեմբը։
Դեպարտամենտը հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրել կնոջը վայրի կենդանիներին կերակրելու համար, որի հետեւանքով նա յուրաքանչյուր միջադեպի համար 100 դոլարի չափով տուգանք պետք է վճարի։
Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Բեյլիում մի տղամարդու, որը կերակրել է եղջերուներին իր բակում։ «Եթե դուք վարժեցնում եք եղջերուներին, որ նրանք գան ու ապրեն ձեր հետնաբակում, դուք նաեւ ձեզ մոտ եք հրավիրում լեռնային առյուծներին»,- ասել է Լեմբը։