Հայտնի է դարձել արքայազն Ուիլիամի առաջնեկի կնքահոր անունը
Արքայազն Ուիլիամը կողմնորոշվել է, թե ով է լինելու իրենց առաջնեկի կնքահայրը: Բրիտանական ԶԼՄ-ը տեղեկացնում են, որ ապագա թագաժառանգի կնքահայրը Լոնդոնի մի քանի գիշերային ակումբների սեփականատեր Գայ Փելին է:
Փելիին շատ էր ուրախացրել այն, որ ինքն է լինելու փոքրիկի կնքահայրը: Բոլորը շնորհավորել են նրան: Գայ Փելին Ուիլիամի հետ շատ երկար տարիներ է ընկերություն անում: Գայը շատ բարի անձնավորություն է, և Ուիլիամը շատ է ուզում, որ այդ հատկանիշը փոխանցվի իր փոքրիկին: Գայ Փելին այդ ուրախ լուրը ստանալուց հետո անմիջապես գնացել է ռեստորան, որպեսզի նշի այդ առիթն իր ընկերների հետ: