Թուրքիայում 22-ամյա առաքիչը հաճախորդի պիցցայի մեջ թքելու համար դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման
Թուրքիայում 22-ամյա առաքիչը հաճախորդի պիցցայի մեջ թքելու համար դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման։ Ինչպես հայտնում է Sabah-ը, բնակելի շենքի տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է Բուրաք Ս․-ն բացում տուփը եւ թքում պիցցայի վրա՝ մինչ այն հաճախորդ Հուսեյն Ալյուզին փոխանցելը։
Դատախազները դատապարտյալի համար 18 տարվա ազատազրկում են պահանջել, որը չափազանց մեծ պատժաժամկետ է նման հանցագործության համար։ Նրան առաջադրվել է ունեցվածքը փչացնելու եւ մարդու առողջությանը սպառնալիքով ուտելիքը փչացնելու մեղադրանք։
Բուրաքը հայտարարել է, որ թքել է պիցցայի մեջ, որպեսզի «վրեժխնդիր լինի» Ալյուզից, որը հեռախոսով առաքում պատվիրելիս վիճել էր պիցցերիայի աշխատակցի հետ։ Ընդ որում, նա պնդել է, որ չի թքել, այլ պարզապես «փչել է պիցցայի տուփի վրայի փոշին»։ Բուրաքին հեռացրել են ռեստորանից, Ալյուզը փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել։ Դատարանը պարտավորեցրել է ռեստորանին հայցվորին 4000 թուրքական լիրայի փոխհատուցում վճարել։