Ռուսական «Ամուրին» շոուին կմասնակցի սեռափոխված մոդել
Մոդելը, որը փոխել է սեռը, Զակի Մուսինը կմասնակցի TNT ռուսական հեռուստաալիքի «Ամուրին» շոուի նոր եթերաշրջանին: Այնտեղ նա այլ աղջիկների հետ կպայքարի 33-ամյա ատամնաբույժ Անտոն Կրիվորոտովի սրտի համար։ Բաշկիրիայի մայրաքաղաքի բնակչի դեմքը երեւացել է ծրագրի մի քանի թիզերում։
Ինչպես հաղորդում է «Светские хроники» Telegram-ը նրա դեմքը հաճախակի երեւացել է ծրագրի մի քանի հոլովակներում: Զակին կրում էր սեւ զգեստ եւ երկար բաճկոն։ Իր կերպարը ամբողջացրել է վառ դիմահարդարմամբ եւ գանգուրներով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները պատմել էին, որ Մոսկվա տեղափոխվելուց եւ սեռափոփոխությունից հետո նա սկսել էր նվաճել մոդելային պոդիումները: Երիտասարդի կերպարը փոխվել է մի քանի տարվա ընթացքում։ Հիմա նրան գրեթե անհնար է տարբերել իսկական կնոջից։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
7
SHARES
|