«Կնոջ համար լավագույն հագուստը նրան սիրող տղամարդու գրկախառնությունն է». Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլին վարդագույն տաբատ ու տոպ է կրում, որոնք համադրել է սեւ, երկարաճիտ կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Կնոջ համար լավագույն հագուստը նրան սիրող տղամարդու գրկախառնությունն է»,- հրապարակումը մակագրել է նա։ Մեջբերումն, ի դեպ, պատկանում է ֆրանսիացի մոդելյեր Իվ Սեն Լորենին։