Անի Լորակին կրկին քննադատել են պլաստիկ միջամտությունների համար
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակի արած պլաստիկ միջամտությունները ԶԼՄ-ի քննարկման գլխավոր թեմաներից մեկն է։ Ասում են, որ Կարոլինան մեծացրել է կուրծքն ու շուրթերը, իսկ Instagram-ում նրա վերջին լուսանկարների հրապարակումից հետո երկրպագուները վստահ են, որ աստղը մի շարք շտկող պրոցեդուրա է կատարել:
Նոր լուսանկարներից մեկում երգչուհին լուսանկարվել է խալաթով, ճիշտ է՝ լավ շպարով։
«Առանց ֆոտոշափի ավելի լավ է», «Իսկ կզակը ավելի ու ավելի երկար է․․․Ախ, այդ ֆիլլերները․․․», «Չափն անցել է», - մեկնաբանություններում գրել են երգչուհուն։
Ավելի վաղ ուկրաինական ինտերնետ-պարբերականներից մեկը հրապարակել էր նյութ այն մասին, թե արդյոք Անի Լորակը դիմել է պլաստիկ վիրահատության, որտեղ պլաստիկ վիրաբույժի հետ միասին հերքել են երգչուհու դեմքի եւ կազմվածքի փոփոխությունների մասին առասպելները: Արժե խոստովանել, որ աստղը իսկապես կարողանում է շատ ուշադիր հետեւել իր երիտասարդությանը եւ գեղեցկությանը, ինչը չի կարող չուրախացնել իր բոլոր երկրպագուներին: