«Շատ գեղեցիկ զույգ». Սոֆյա Պողոսյանի ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանի լուսանկարը
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանություններում Սոֆյան մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում «սեր», «սերը ճախրում է օդում», «ձմեռ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ զույգ»։