Թուրքիայում կրկին բերման են ենթարկել ու ազատ արձակել հայ կին իրավապաշտպանին
Թուրքական ոստիկանությունը արդեն երկրորդ անգամ է բերման ենթարկել ստամբուլահայ իրավապաշտպան Նատալի Ավազյանին։
Նատալի Ավազյանն իր Twitter–ի էջում գրել էր, որ ոստիկաններն իր եղբոր բնակարանում իրեն են փնտրել, այնուհետ հայտնել, թե որ հասցեով ոստիկանները կարող են իրեն բերման ենթարկել։
Բերման ենթարկելուց հետո նրան բուժզննման համար հիվանդանոց են տեղափոխել, ավելի ուշ ազատ արձակել։
Նատալի Ավազյանն ազատ արձակվելուց հետո Twitter–ում լուսանկար է հրապարակել ճաշելուց եւ գրել, որ հանկարծակի որոշմամբ իրեն ազատ են արձակել։
Մեղադրանքների հետ կապված դեռ տեղեկություններ հստակ չկան։