Սոբչակը նոր շոոում «խաղադրույք» է արել Խաչատուրյան քույրերի գործի վրա. հանրությունը դժգոհ է (Լուսանկարներ)
«Առաջին ալիք»-ի եթերում տեղի է ունեցել «Док-Ток» շոուի պրեմիերան, որն Ալեքսանդր Գորդոնի հետ վարում է Քսենիա Սոբչակը։ Աստղն Instasgram-ի իր հետեւորդներից հետաքրքրվել է՝ արդյոք ծրագիրը նրանց դուր է եկել, եւ արձագանքը մեծամասամբ բացասական էր։
«Ձեզ դո՞ւր է եկել։ Ի՞նչ տպավորություններ կան։ Իրական իրադարձությունների վավերագրական վերականգնումը հեռուստեսությունում բոլորովին նոր ժանր է։ Հետաքրքիր է՝ արդյոք դուր կգա «Առաջին ալիք»-ի հանդիսատեսին։ Հետաքրքիր են ձեր մեկնաբանություններն ու կոնստրուկտիվ քննադատությունը։ Ընտանեկան բռնության թեման, որը բարձրացվել է Խաչատուրյան քույրերի դեպքի միջոցով, ինձ շատ կարեւոր է թվում»,- գրել է Քսենիա Սոբչակը։
Օգտատերերը քննադատել են նոր հաղորդումը: «Դեկորացիան, ինչպես նաեւ հաղորդումը «Пусть говорят»-ի ոճով են։ Թեման բոլոր ալիքներով այնքան է կայունացած, որ ձեր հաղորդումը եւս բավական մաշված թվաց», «Անկեղծորեն՝ առհասարակ դուր չեկավ։ 15 րոպե անց անջատեցինք…», «Հաղորդումն այնքան էլ լավը չէ։ Կարծում էի՝ ավելի լավը կլիներ», «Ներեցեք, բայց ամբողջությամբ աղբ է»,- նոր շոուն քննադատել են Սոբչակի հետեւորդները։
Իսկ նվիրված երկրպագուները շնորհավորել են Քսենիային եւ հաղորդման համար մեծ ապագա կանխատեսել…