«Մի անգամ Դուբայում». Անահիտ Սիմոնյանի գրավիչ լուսանկարը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Դուբայում արված լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին պատկերված է քաղաքի ֆոնին։ Նա սեւ զգեստ է ընտրել, որն առանձնանում է հետաքրքիր կտրվածքով ու ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Երգիչ Հայկոյի կինն արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Մի անգամ Դուբայում»։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ Անահիտ Սիմոնյանը թեւնոցներ էր ընտրել։ «Կինը, որը կարողացել է իր նկատմամբ սեր, ատելություն ու նախանձ առաջացնել, զուր չի ապրում»,- հրապարակումն այս մակագրությամբ էր ուղեկցել երիտասարդ մայրիկը։