Պոմպեոն իրանական արբանյակի գործարկումը կապել է բալիստիկ հրթիների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է արբանյակի գործարկման օգնությամբ բալիստիկ հրթիռների ունակությունների կատարելագործման մեջ եւ խոստացել ավելի մեծ ճնշում գործադրել:
Նա հայտարարել է, որ տեխնոլոգիան, որն օգտագործվել է արբանյակի գործարկման համար, «գրեթե նույնական» է եղել մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների համար նոու-հաուին:
«Յուրաքանչյուր արձակում՝ անկախ նրանից, թե ձախողվել է կամ չի ձախողվել, Իրանին հնարավորություն է տալիս այդ տեխնոլոգիաների կիրառման փորձ ձեռք բերել, որը թույլ կտա օգտագործել հրթիռային ծրագրերը տիեզերական խաղաղ ծրագրերի քողի տակ»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը կշարունակի մեծացնել ամբողջ աշխարհում աջակցությունը՝ հակազդելու բալիստիկ հրթիռներ ստեղծելու իրանական ռեժիմի անխոհեմ գործունեությանը, եւ մենք մեծ ճնշում կգործադրենք ռեժիմի վրա, որպեսզի փոխենք նրա պահվածքը»,- հավելել է նա: