Ամերիկյան հակահետախուզությունը Ռուսաստանն անվանել է «ԱՄՆ-ի դեմ ուղղված երկիր»
2020-2022 թվականների համար ԱՄՆ հակահետախուզության նոր ռազմավարության մեջ Ռուսաստանը եւ Չինաստանը որոշվում են որպես ԱՄՆ-ի դեմ ուղղված երկրներ, հաղորդում է Gazeta-ն:
Փաստաթղթում նշվում է ԱՄՆ-ի դեմ ուղղված երկրների թվի աճը: Նրանց թվում են առաջին հերթին Ռուսաստանը եւ Չինաստանը:
«Ռուսաստանը եւ Չինաստանը գործում են գլոբալ առումով՝ օգտագործելով ԱՄՆ-ի դեմ ուղղված բոլոր գործիքները, եւ ունեն ժամանակակից հետախուզական հնարավորությունների լայն շրջանակ»,- ասվում է տեքստում:
Այլ հակառակորդների թվում նշվում են Իրանը, Կուբան եւ Հյուսիսային Կորեան, «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունները, անդրազգային հանցավոր եւ գաղափարական կազմակերպությունները: