Աննա Խիլկեւիչին քննադատել են տեսանյութի պատճառով, որում փոքրիկ դուստրը փսխում է
Ռուս դերասանուհի Աննա Խիլկեւիչն արխիվային տեսանյութ է հրապարակել, որն օգտատերերի շրջանում վեճ է առաջացրել։ Հոլովակում, որը տեսանկարահանել է նրա հայ ամուսինը՝ Արթուր Վոլկովը, նորաթուխ մայրիկը պառկած է մահճակալին եւ գրկել է փոքրիկին, որը հետաքրքրությամբ նայում է շուրջը։ Սակայն ինչ-որ պահի փոքրիկը փսխում է։
«Չորս տարի առաջ էր, Արիաշան այս տեսանյութում ընդամենը մի քանի ամսական է, այսպես ասած՝ մայրության առաջին ուրախություններն ու հայրության հեղձուկը։ Չգիտեմ՝ որտեղ էր նշան բռնում դուստրս, բայց իմ բախտն ակնհայտորեն բերել է»,- հեգնել է նա։
Սակայն դերասանուհու երկրպագուներն այնքան էլ չեն ուրախացել։ Օգտատերերը հրապարակման մեկնաբանություններում հայտարարել են, որ այս «չափազանց անկեղծությունը» չպետք է հանրության սեփականությունը դառնա։
«Նտսել էի ընթրելու, իսկ այստեղ։ Իսկ ինչո՞ւ է հարկավոր փչացնել մարդկանց ախորժակը», «Կարծում եմ՝ այս կադրերը տեղ ունեն բացառապես ընտանեկան արխիվում», «Չեմ հասկանում՝ ինչու է հարկավոր սա հրապարակել։ Տհաճ է նայելը»,- իրենց կարծիքն արտահայտել են հետեւորդները։