ԱՄՆ-ն հերքել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին տեղեկությունը
ԱՄՆ-ն հերքել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին տեղեկությունը: Տեղեկությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրաքի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներից իր զորքերը դուրս բերել, իրականությանը չի համապատասխանում, ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Էրլ Բրաունը: «Այդ տեղեկությունները կեղծ են»,- ասել է նա:
Ավելի վաղ Ska News Arabia հեռուստաալիքը, վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Ալի ալ Գանիմիի հայտարարությունը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Իրաքում 15 ռազմաբազաներից իր զորքերի դուրսբերումը: Պատգամավորի խոսքով՝ ամերիկացիներն իրենց ներկայությունը սահմանափակելու են երկու խոշոր բազայով՝ երկրի հյուսիսում Էրբիլի մոտ եւ Այն էլ Ասադ ավիաբազայով: