Երևանի կենտրոնում փողոցներից մեկը կանվանակոչվի ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի պատվին
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյանի փողոցից մինչեւ «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը կանվանակոչվի ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի պատվին: Համապատասխան որոշումը փետրվարի 11-ին ընդունվել է Երեւանի Ավագանու խորհրդի նիստում: