Կիրկորովը կանխատեսել էր «Մակաբույծների» հաղթանակը եւ 2000 դոլարով հայտնվել «Օսկար»-ին հաջորդված երեկույթին
Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է Լոս Անջելեսում անցկացված «Օսկար»-ի 92-րդ արարողությանը եւ դարձել ռուս միակ հայտնին, որին հաջողվել է կիրակնօրյա երեկոյին լինել «Դոլբի» թատրոնում։ Արտիստն Instagram-ի իր էջի Stories բաժնում ակտիվորեն կիսվել է տեսանյութերով ու լուսանկարներով։ «Ահա դի Կապրիոն աջ կողմից»,- հայտնել է երգիչը։
Այս մասշտաբային իրադարձությանը ներկա գտնվելու համար Կիրկորովն ու նրա ուղեկիցը՝ գործարար Ալիսա Բարտովան, պետք է անվանական հրավիրատոմսեր ստանային, որոնք ուղարկում է Ամերկյան կինոակադեմիան։ Ֆիլիպին տեղ են հատկացրել պարտերի երրորդ շարքում, նրա կողքին են եղել Քվենտին Տարանտինոն եւ Բրեդ Փիթը։ Ապա ռուսական շոու-բիզնեսի աստղը հրավիրվել է մրցանակաբաշխությանը հաջորդած VIP երեկույթին։ Երեկույթին հրավիրվատոմսի արժեքը կազմում է մոտ երկու հազար դոլար։ Անկախ կինոմրցանակաբաշխության շքեղ միջավայրից՝ արտիստը կիսվել է տպավորություններով. «Դատարկ պաթոսի եւ զարդարանքի լիակատար բացակայություն»,- պատմել է Կիրկորովը։
Ֆիլիպը պարծեցել է նաեւ իր ինտուիացիայով. նա խոստովանել է, որ այս տարի գուշակել է «Օսկար»-ի բոլոր գլխավոր անվանակարգերի հաղթողներին։ Բացի այդ՝ նրան հաջողվել է սելֆի անել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի դափնեկրի՝ ԲՐեդ Փիթի հետ։