Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Այո»-ի շտաբը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կղեկավարի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը։
Նշենք, որ երեկ Պապիկյանը հայտնել էր, որ ՔՊ-ի վարչության նիստին քննարկվել է նախընտրական շտաբ ստեղծելու հարցը:
Նշենք նաև, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանգիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը: