Ծնվել է Աննա Կուրնիկովայի և Էնրիկե Իգլեսիասի երրորդ երեխան (Լուսանկարներ)
Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան եւ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը երրորդ անգամ ծնողներ են դարձել, հայտնում է The Daily Mail-ը։
Իսպանացի երգչի եղբայրը՝ Խուլիո Իգլեսիաս կրտսերը, ուրախալի իրադարձության մասին հայտնել է ADN ռադիոյին տված հարցազրույցում։ «Ես արդեն հորեղբայր եմ դարձել»,- հայտնել է Խուլիոն։
Երբ լրագրողը ցանկացել է պարզել՝ արդյոք երրորդ երեխան լույս աշխարհ եկել է, Խուլիոն պատասխանել է. «Այո»։ Նա չի հստակեցրել նորածնի սեռը. «Գաղտնիք է։ Բայց իմ եղբայրն այժմ երեք երեխա ունի եւ շատ երջանիկ է»։