Թուրքիայում կինը դավաճան ամուսնուց պահանջել է վերադարձնել իր երիկամը
Թուրքիայի բնակչուհի Մավիշ Էրդողանը, ով իր երիկամներից մեկը տվել է ամուսնուն՝ Ահմեդին, պահանջել է վերադարձնել երիկամը այն բանից հետո, երբ բռնել է ամուսնուն դավաճանության մեջ, հայտնում է Ahval-ը։
Զույգը ամուսնացել է 2006թ․, երեք տարի անց Մավիշն իր երիկամը զոհաբերել է ամուսնուն, որին մերժել էին հայրն ու եղբայրները։ 2019թ․ Ահմեդը հեռացել է կնոջից։ Այժմ կինը պահանջում է վերադարձնել երիկամը։
Թուրքական օրենսդրության համաձայն, դոնորները պրոցեդուրայի ավարտից հետո կորցնում են իրենց օրգանի հանդեպ իրավունքը, քանի որ ստորագրում են փաստաթղթեր այն մասին, որ իրենք անվերապահորեն են տալիս օրգանը։