Էրդողանի վարկանիշն այլեւս ամենաբարձրը չէ Թուրքիայում. սոցհարցում
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատվերով իրականացված սոցհարցումների արդյունքներով Թուրքիայում միայն մեկ անձ է վարկանիշով հասել ու անցել երկար տարիներ միանձնյա առաջատար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի 26 նահանգների 120 շրջանների տարբեր թաղամասերում 131 տարբեր թաղամասերում 2 հազար 507 անձի հետ հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ Էրդողանի նախկին զինակից, նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանն ունի 27 տոկոս, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ 25, Էրդողանը՝ 39, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 41 տոկոս։
Այսինքն, այս պահին Թուրքիայում Էրդողանի վարկանիշը վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ 2–րդ տեղում է հայտնվել։