ԱՄՆ-ը համաձայնել է երկարաձգել Իրաքի համար իրանական էներգակիրների ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը
ԱՄՆ-ը համաձայնել է երկարաձգել Իրաքի համար իրանական էներգակիրների, այդ թվում՝ գազի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրաքցի երկու պաշտոնյաների։
Վաշինգտոնը բազմիցս 90 կամ 120 օրով երկարաձգել է պատժամիջոցներից Բաղդադի ազատման ժամկետը՝ կապված իրանական էներգակիրների հետ։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այս վերջին երկարաձգումը 120 օր կտեւի։
Մյուս պաշտոնյայի խոսքերով՝ համաձայնության հաջողվել է հասնել կապված այն բանի հետ, որ Իրաքը ցույց է տվել, թե քայլեր է նախաձեռնում իր էնեգետիկ պահանջները ինքուրույն բավարարելու եւ Իրանից ավելի քիչ կախված լինելու ուղղությամբ, քանի որ Իրանի էներգետիկ հատվածը գտնվում է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ։ Նա տեղեկացրել է, որ երկրի արեւելքում գազի հանքավայրերի գործարկման պայմանագրերը Իրաքի կառավարության կողմից հավանության արժանացնելը կարեւոր գործոն էր։