«Շքեղ կին». Շողեր Թովմասյանը՝ կաշվե զգեստով
Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե սեւ զգեստ է կրում։ Շոումեն Գրիշա Աղախանյանի կինն այն համադրել է հետաքրքիր զուգագուլպաների հետ։ Նա սեւ, բարձրակրունկ երկարաճիտներ է ընտրել, կերպարն ամբողջացրել վառ շպարով. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Շքեղ կին»։