ԱՄՆ-ը չինական չորս զինվորականների Equifax-ի վրա հաքերային գրոհի մեջ է մեղադրել
ԱՄՆ-ը չինական չորս զինվորականների մեղադրել է Վարկային պատմության Equifax բյուրոյի վրա 2017թ․ հաքերային գրոհի մեջ, որն առնչվել է մոտ 150 միլիոն ամերիկյան քաղաքացիների, հայտնում է Reuters-ը։
Գլխավոր դատախազ Ուիլիամ Բարը հայտարարել է, որ դա եղել է պատմության մեջ տվյալների ամենախոշոր գողությունը։
Բարի խոսքերով՝ հաքերները շաբաթներ են անցկացրել Equifax-ի համակարգում՝ կոտրելով համակարգչային ցանցերը, առեւանգելով ընկերության գաղտնիքները եւ անձնական տվյալները։ Նրանք թրաֆիքը ուղարկել են 20 երկրներում գտնվող մոտ 34 սերվերների, որպեսզի թաքցնեն իրենց գտնվելու իսկական վայրը։