Անաստասիա Վոլոչկովան պատմել է անգլիացի լորդի հետ սիրավեպի մասին
Բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովան պատմել է անգլիացի կորդ Էնթոնի Կարմանի հետ իր սիրավեպի մասին։ Բալետի պարուհին ու լորդը ծանոթացել են Վոլոչկովայի լոնդոնյան շրջագայությունների ընթացքում։ Տղամարդն Անաստասիային անմիջապես ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված։ Նա առաջին հանդիպման հրավիրել է ոչ միայն աստղին, այլեւ նրա մորը։
«Նա զարմանալի մարդ էր՝ լորդ, Հորդոնանի թագավորի եւ երգիչ Սթինգի փաստաբանը»,- պատմել է նա։
Բալետի արտիստը պատմել է, որ իրեն միշտ շփոթեցրել է սիրելիի տարիքը։ Նա 30 տարով մեծ է եղել ռուս աստղից։ Նա նշել է, որ Կերմանի շնորհիվ ծանոթացել է անգլիական էլիտայի շատ ներկայացուցիչների հետ, այդ թվում Կենտի արքայազն Մայքլի եւ Վիվյեն Ուեսթվուդի հետ։
Սակայն սիրավեպը մթագնել են տհաճ ասեկոսեները եւ պապարացիների հետապնդումները։ Այդ պատճառով բալետի արտիստը որոշել է բաժանվել Էնթոնիից՝ անկախ նրա նկատմամբ ուժեղ զգացմունքներից։ Բացի այդ՝ նրան մտահոգել է իր ու սիրելիի 30 տարվա տարիքային տարբերությունը։
Աղբյուրը՝ Cosmo